Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» նախկին հարձակվողի որդին տեղափոխվել է «Ռեալ»

«Ռեալը» պայմանագիր է ստորագրել  «Բարսելոնայի», «Չելսիի» և Իսլանդիայի նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենի  որդու հետ: Այս մասին «Ինստագրամի» իր էջում հայտնել է 16-ամյա Անդրի Լուկաս  Գուդյոնսենը:

«Ես շատ ուրախ և հպարտ եմ տեղեկացնել, որ պայմանագիր եմ ստորագրել«Ռեալի» հետ: Անհամբերությամբ  սպասում եմ ապագայիս»,- գրել է Անդրի Լուկասը: