Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» նախագահը վստահ է, որ Մեսսին ակումբում կմնա ևս 5 տարի

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն գնահատել է Լիոնել Մեսսիի՝ ակումբում մնալու հավանականությունը.

«Մեսսին արժանի է անձամբ որոշել՝ երկարաձգել պայմանագիրը, թե ոչ: Եթե նա նախկինի պես ուժեղ է և ամբիցիոզ, ապա կանի դա: Նա մի քանի շաբաթ առաջ ասել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»:

Վերջին մրցաշրջաններում նա շարունակում է մնալ մեր առաջատարը: Համոզված եմ, որ նա կմնա ակումբում ևս 5 տարի: Վստահ եմ, եթե նա ավարտի կարիերան, ապա կշարունակի կապված լինել «Բարսելոնայի» հետ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է SKy Sports-ը: