Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» կոչը Վալվերդեին

«Բարսելոնայում» շարունակում են մեղադրել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին՝ ՉԼ 1/4 եզրափակչում «Ռոմարից» կրած պարտության համար, գրում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ թիմում մարզչին մեղադրում են առաջնահերթությունների սխալ դասավորության համար։ Ըստ ակումբի ղեկավարության, ֆուտբոլիստների և երկրպագուների մի մասի՝ Վալվերդեն կարևորում էր Լա Լիգան և թիմի կայունությունը, սակայն անուշադրության էր մատնել Չեմպիոնների լիգան։

Աղբյուրի պնդմամբ՝ Մարդիդի «Ռեալի» երրորդ անընդմեջ հաղթանակը Չեմպիոնների լիգայում «կապտանռնագույններին» ստիպել է մտածել սեփական առաջնահերթությունների շուրջ, և կատալոնական ակումբը պահանջում է, որ Վալվերդեի համար մեկ առաջնահերթությունը եկող մրցաշրջանում լինի Չեմպիոնների լիգան։