Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Էվերտոն»

«Բարսելոնան» հայտնել է Անդրե Գոմեշի` «Էվերտոն» տեղափոխվելու մասին: Կիսապաշտպանը անգլիական ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով: «Էվերտոնը» Գոմեշին վարձակալել է  2,25 միլիոն եվրոյով և իր վրա է վերցրել նրա աշխատավարձը:

24-ամյա  պորտուգալացին «Բարսելոնա» էր տեղափոխվել «Վալենսիայից» 2016-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո: Գոմեշին այդպես էլ չի հաջողվել դառնալ մեկնարկային կազմի խաղացող: Կատալոնական ակումբի կազմում Գոմեշն անցկացրել է 17 խաղ: