Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» կիսապաշտպանը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածում այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է լքել կատալոնական ակումբը ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Որպես Սուարեսի հավանական նոր ակումբ՝ ներկայացվում էր «Նապոլին»: Սակայն ո՛չ ակումբը, ո՛չ էլ ֆուտբոլիստը միմյանցից բաժանվել չեն ցանկանում:

Իսպանիայի առաջնությունում Սուարեսը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան է գոլային փոխանցման հեղինակ: