Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նա նախկինում հանդես է եկել «Էվերթոնի» կազմում: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ուոտֆորդը», փոխանցում է լրագրող Ադամ Լեվանտալը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ իսպանացի ֆուտբոլիստը վարձավճարով կարող էր տեղափոխվել «Նապոլի» կամ «Ինտեր»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը չունի կանոնավոր խաղային պրակտիկա կատալոնական ակումբում:

Իսպանիայի առաջնությունում Դելոֆեուն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: