Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» կիսապաշտպանն ուզում է խաղալ «Տոտենհեմում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը ցանկանում է լքել կատալոնական ակումբը և տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից: 24-ամյա պորտուգալացին «Վալենսիայից» «Բարսելանա» էր տեղափոխվել 2016 թվականին: «Կապտանռնագույնները» Գոմեշի համար 35 մլն եվրո էին վճարել: Սակայն նորամուտի մրցաշրջանում Գոմեշին չհաջողվեց տեղ գտնել «Բարսելոնայի» հիմնական կազմում: «Բարսելոնայում» գտնվելու ընթացքում նա միայն 6 անգամ է կարողացել լինել մեկնարկային կազմում:

Անհաջող մրցաշրջանից հետո Գոմեշը հնարավորություն ունի փոխելու ակումբը: «Տոտենհեմից» բացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և «Վալենսիան:» Անձամբ Գոմեշը առավել հակված է «Տոտենհեմ» տեղափոխվելու մտքին: