Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» հետ խաղում «Ռոման» հաղթել է օդային մենապայքարների 75 տոկոսը

«Ռոման» ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում (3-0), զգալիորեն գերազանցել է մրցակցին երկրորդ հարկում:

Ըստ InStat-ի տվյալների՝ հռոմեացիները հաղթել են օդային մենապայքարների 75 տոկոսը, ինչն ընթացիկ մրցաշրջանում ռեկորդային է ակումբի համար: Երկրորդ հարկում լավագույնը եղել են Ժուան Ժեզուսը (6/6), և Դանիելե դե Ռոսսին (4/4), և Կոստաս Մանոլասը (3/3):