Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» հավանական տրանսֆերները 2017 թ. ամռանը

Տրանսֆերային պատուհան, տրանսֆերներ, անտեղի ծախսվող միլիոններ, գերագնահատված և թերագնահատված ֆուտբոլիստներ, երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների համար «պատերազմներ»… Նշված երևույթները կարծես թե հարատեւ և ֆուտբոլային առօրյայի անբաժան ուղեկիցներն են, որոնց կողքին և որոնց հորձանուտում հաճախ հայտնվում է նաեւ «Բարսելոնան»:

Картинки по запросу transfer window

Մեր թիմը նույնպես ունի ոչ ուժեղ դիրքեր, որոնք Լուիս Էնրիկեի օրոք չամրապնդվեցին, սակայն Էռնեստո Վալվերդեի դարաշրջանը, հուսով ենք, կփոխի ամեն ինչ, և նորանշանակ մարզիչը կկարողանա ստեղծել այնպիսի թիմ, որն ունակ է առանց որեւէ դժվարության պայքարել «Ոսկե թրեբլի» կամ, ինչու ոչ, նաեւ մրցաշրջանի բոլոր հնարավոր գավաթների համար: Այդ պատճառով այս հոդվածում կփորձենք բացահայտել «Բարսելոնայի» թույլ դիրքերը և կնշանակենք դրանց օգտակար «դեղատոմսեր», որոնք կփակեն ամբողջ «վերքը»:  

  Картинки по запросу riyad mahrez

Ռիյադ Մահրեզ. ԱԼԺԻՐՑԻ ԱՂՎԵՍԸ

Ալժիրցի ֆուտբոլիստի մասին քչերը գիտեին մինչեւ «Լեսթերի»՝ Պրեմյեր լիգայում հանդես գալը: Հիանալի է մասնակցում հարձակումներին, սակայն նաեւ իրեն գտել է «սեւ աշխատանք» կատարողի դերում: «Աղվեսների» 2015/2016 թթ. մրցաշրջանի չեմպիոնության մեջ ամենամեծ  ներդրումն ունեցած ֆուտբոլիստներից մեկն է:

Картинки по запросу leicester city champion

Չնայած վատ անցկացրած վերջին մրցաշրջանին` Մահրեզը արդեն իսկ կհիշվի մոլորակի ամենասիրված սպորտաձեւի երկրպագուների կողմից: Նա «Լեսթեր Սիթիում» հիանալի է խաղում իր խաղընկեր Վարդիի հետ, և զուր չէ, որ որոշ ֆուտբոլասերներ նրանց համարում են հիանալի դուետ:

Картинки по запросу mahrez and vardy

Խաղում է Ալժիրի ազգային հավաքականում, չնայած ծնվել է Ֆրանսիայում և հենց այնտեղ էլ սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան: Նա հիանալի կարող է համագործակցել ՄՍՆ հարձակվողական եռյակի հետ, ունակ է կատարել հեռահար և կտրող փոխանցումներ, բավականին արագ է և տիրապետում է դիպուկ հարվածների: Սակայն ֆուտբոլիստին աճել է պետք: Այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստը, ինչպիսին Մահրեզն է, կարող է դառնալ «Բարսելոնայի» առանցքային խաղացող: Իհարկե, Ռիյադի համար «Լեսթերը» չափազանց մեծ գումար կպահանջի, քանի որ ալժիրցին «աղվեսների» մի մասնիկն է և դժվար թե Մահրեզի հեռանալուց հետո Պրեմյեր Լիգայում «Լեսթեր Սիթիի» տեղն ապահովված լինի:

Картинки по запросу marco verratti hd

Մարկո Վերատի. ԱՊԱԳԱ ՉԱՎԻ

24-ամյա ֆուտբոլիստը այժմ ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող դեմքերից մեկն է: Նա այնքան է նվիրվել «Պարի Սեն-Ժերմենին», որ փարիզցիները նրան չեն ցանկանում բաց թողնել 100 միլիոն եվրոյից պակաս գումարով: Իսկ վերջերս նույնիսկ տեղեկություններ են պտտվում, որ տրանսֆերն ամբողջությամբ ձախողվել է:

Картинки по запросу Verratti in Pescara

Կարիերան սկսել է ծննդավայրի «Պեսկարա» ֆուտբոլային ակումբում և իր կուռքն էր համարում Ալեսսանդրո Դել Պիերոյին: Արդեն «դելֆինների» կազմում հանդես գալու տարիներին նրանով հետաքրքրված էին շատ իտալական ակումբներ՝ «Յուվենթուսի» և «Ինտերի» գլխավորությամբ: Նա անցկացրեց ֆանտաստիկ մրցաշրջան և նրան շատերը սկսեցին համեմատել Անդրեա Պիռլոյի հետ, որն այդ ժամանակ լավագույններից էր ֆուտբոլում: Մերժելով բոլորին` նա հասավ «ՊՍԺ»-ի դարպասների մոտ և 2012 թվականին պայմանագիր կնքեց ակումբի հետ: Այժմ իտալացին ֆրանսիական թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Հիանալի է կատարում իր գործը և արդեն երկու տարի է «Յուվենթուսի» և «Բարսելոնայի» ուշադրությունը շեղել է իր վրա:

Կատալոնական ակումբի երկրպագուները իտալացու շնորհի համար նրան կոչում են «ապագա Չավի», քանի որ նա խաղում է «չավիական» ոճով և իդեալական է՝ ինչպես այդ լեգենդը: Սակայն կա մի բայց: Ո՛չ «կապտանռնագույնները», ո՛չ «զեբրերը» չեն ցանկանում վճարել ֆուտբոլիստի համար պահանջվող 100 միլիոն եվրո հրաժարագինը: Այդ գումարը, ըստ եվրոպական գրանդների, չափազանց շատ է Վերատիի համար: Բայց Մարկոն այժմ շատ է անհրաժեշտ «Բարսային», քանի որ նա և՛ կարողանում է հաղալ հենակետային գոտում՝ կատարելով «սեւ աշխատանքը», և՛ կարող է խաղալ ստեղծող կիսապաշտպանի դիրքում՝ կատարելով Չավիի դերը:

Картинки по запросу aymeric laporte

 

Էմերիկ Լապորտ. ՖՐԱՆՍԻԱՑԻ ԲԱՍԿԸ

Բիլբաոյի «Աթլետիկի» կենտրոնական պաշտպանին իր գլխավորած ակումբում՝ «Բարսելոնայում», շատ է ուզում տեսնել Էռնեստո Վալվերդեն: Բնական է, որ իսպանացի մասնագետը բասկյան ակումբում երկար աշխատելուց հետո այդ թիմից որեւէ մեկին իր հետ կբերի «Բարսելոնա», և ինչպես երեւում է, այդ «որեւէ մեկը» հենց Լապորտն է:

Картинки по запросу Valverde and Laporte

Չնայած, որ 23-ամյա կենտրանական պաշտպանը «Բարսելոնայի» կազմում չի կատարի առաջին ջութակի պարտականությունները, քանի որ թիմն ունի չորս կենտրոնական պաշտպան` Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Սամուել Ումտիտի և Մարլոն Սանթոս (Մաթյոն, որն ակումբի հինգերորդ պաշտպանն էր, վերջերս տեղափոխվեց Լիսաբոնի «Սպորտինգ»), բայց այնուամենայնիվ նրա հետ շատ է ցանկանում աշխատել «Մրջյունը»: Լապորտը կարող է հիանալի փոխարինել ցանկացած պաշտպանի և շատ հավանական է, որ հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Խավյեր Մասկերանոն կլքի կատալոնական ակումբը, և նրա տեղը կարող է զբաղեցնել ֆրանսիացին: Կա եւս մեկ պատճառ նրան գնելու համար: Կատալանների պաշտպան Պիկեն արդեն բոլորել է 30-ամյակը և նրան փոխարինելու մասին արդեն կամաց-կամաց պետք է մտածել: Պիկեն վերջին մրցաշրջանն անցկացրեց թվիթերում, իսկ դաշտում թույլ տվեց բազմաթիվ դիրքային սխալներ, որոնք նրանից ոչ ոք չէր սպասում: Միգուցե Պիկեն հոգնու՞մ է: Հնարավոր է, քանի որ մրցաշրջանի ընթացքում 50-60 հանդիպում անցկացնելը ֆուտբոլիստի համար շատ դժվար է (նույնը կարելի է կրկնել Բուսկետսի դեպքում): Լապորտը կարող է քիչ-քիչ հարմարվել մեր թիմի խաղաոճին՝ դառնալով հիմնական կազմի պաշտպան:

Картинки по запросу Pique and Laporte

Նորայր Բաղդասարյան