Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» հանդերձարանի վտանգավոր ուղերձը Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Անցյալ շաբաթ Իվան Ռակիտիչը, իսկ այս շաբաթ նաև Ֆիլիպպե Կոուտինյոն հայտարարել են, որ ուրախ կլինեն Նեյմարին կրկին տեսնել «Բարսելոնայում»:  Թիմի հանդերձարանի ուղերձը հստակ է, քանի որ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Ժերար Պիկեն հավանաբար զգում են նույնը, ինչ և առաջին 2-ը:

«Բարսելոնայի» հանդերձարանի այս ուղերձին շատ մեկնաբանություններ կարելի է տալ և իսպանական Marca-ն որոշել է անդրադառնալ Նեյմարի՝ Կատալոնիա վերադարձի մասին շշուկներին: Մի բան ակնհայտ է, որ եթե Նեյմարը վերադառնա «Բարսելոնա» կամ տեղափոխվի «Ռեալ», դա լուրջ հոգեբանական հարված է լինելու 2 կողմերի համար էլ:

Լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը խնդրել է «Բարսելոնային» հետ ընդունել իրեն, բայց ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի կարող ընդունել նման առաջարկը:

Առաջին հերթին, որովհետև ոչ ոք չի հասկանա, թե ինչու ակումբը թույլ տվեց նման խաղացողին գնալ, իսկ հետո կրկին վճարեց նրան հետ վերադարձնելու համար:

Երկրորդը, ակումբը և ֆուտբոլիստը վատ հարաբերություններ ունեն և իրավական հարցեր են լուծում դատարանում:

Երրորդը՝ երկրպագուների գործոնը, որոնք չեն ների Նեյմարի դավաճանությունը: Նման բաները մի ակնթարթում չեն մոռացվում: Եվ Նեյմարը պետք է մի շարք մարքեթինգային արշավներ իրականացնի, որպեսզի կարողանա «Բարսելոնայի» երկրպագուների աչքին կրկին լավ լույսի տակ երևալ:

Ուստի, անգամ եթե «Բարսելոնայի» ֆուտբոլիստները որոշել են մնան հայտարարություններով հետ բերել Նեյմարին, ակումբի ղեկավարությունը դրան երբեք չի համաձայնի, համենայն դեպս, մինչև իրավիճակին չխառնվի Մեսսին: