Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» հայտարարությունը՝ «Նապոլիի» դեմ սպասվող խաղի վերաբերյալ

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի մամուլի քարտուղար Խոսեպ Վիվեսը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղին:

«Ոչ մի ֆուտբոլիստ չունի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրանք միշտ վերահսկողության տակ են: Ոչ մի ֆուտբոլիստ չի խնդրել չեղարկել խաղը կորոնավիրուսի պատճառով:

Չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկը կասի, որ չի ուզում խաղալ»,- Վիվեսի խոսքն է մեջբերել Marca-ն: