Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղի համար: Հայտացուցակում տեղ չի գտել թիմի արգենտինացի հարձակվ Լիոնել Մեսսին: Խաղին չի մասնակցի նաև պաշտպան Ժերար Պիկեն:

Ամբողջական հայտացուցակն ունի այսպիսի տեսք՝

Տեր-Շտեգեն, Նետու, Ինյակի, Ռակիտիչ, Բուսկետս, Տոդիբո, Սուարես, Լանգլե, Վագե, Գրիզման, Ալենյա, Դե Յոնգ, Վիդալ, Ումտիտի, Ժունիոր, Պերես, Պուչ, Ֆատի, Արաուխո, Մորեր:

ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտեր» – «Բարսելոնա» խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Միլանի «Սան-Սիռո» մարզադաշտում, Երևանի ժամանակով կեսգիշերին:

«Բարսելոնան» 5 խաղում հավաքել է 11 միավոր ու գլխավորում է F խումբը: «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է:

Изображение