Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հունվարին կարող է տեղափոխվել «Արսենալ»

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով sport.es-ին, «Բարսելոնայի» նորեկ Մալկոմը հունվարին կարող է տեղափոխվել «Արսենալ»։

Չնայած այն փաստին, որ Մալկոմը նոր է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, նրա հազվադեպ խաղադաշտ դուրս գալը կարող է պառճառ հանդիսանալ, որ նա հունվարին հեռանա ակումբից։

Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի համար «Բարսան» 50 միլիոն եվրո կուզի, չնայած գնել է 40 միլիոնով։ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված են նաև «կապտանռնագույնների» մրցակիցները ՉԼ-ում՝ «Ինտերը» և «Տոտենհեմը»։