Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները բրիտանացի աճպարարի հետ նկարահանվել են Betfair-ի գովազդում

«Բարսելոնան» իր գլոբալ գործընկեր Betfair-ի հետ համատեղ կազմակերպել է իր խաղացողների մասնակցությամբ գովազդ:

Ֆուտբոլիստների հետ կար նաև աճպարար Սթիվեն Ֆրեյնը, ով ավելի հայտնի է Դինամո (Dynamo) կեղծանունով: Betfair Marketing-ը այս տեսանյութը գործարկել է բոլոր սոցիալական մեդիա ռեսուրսներում, այդ թվում նաև «Թվիթերում», «Ֆեյսբուքում» և YouTube-ում:

«Բարսելոնայի» խաղացողների հանդիպումը բրիտանացի աճպարարի հետ տեղի է ունեցել մինչ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղը, որի շրջանակներում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս պարտվել է «Յուվենթուսին» (0-3):