Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հիացրել է Գոլովինի խաղը

«Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի ծառայություններով:

Don Balon-ը հայտնում է, որ կատալոնական ակումբում կարծում են, որ ռուս ֆուտբոլիստը կկարողանա համալրել թիմի միջին գիծը:

Բացի այդ, ԱԱ-2018-ի բացման` Ռուսաստան – Սաուդյան Արաբիա մրցավեճում 22-ամյա կիսապաշտպանի ցուցադրած ֆուտբոլը հիացրել է «բլաուգրանայի» խաղացողներին: Նրանք առաջին անգամ են տեսել Գոլովինի խաղը և չեն թաքցրել դրական զարմանքը: