Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» ֆանտաստիկ մրցաշրջանը թվերով

Չնայած «Ռոմայից» կրած պարտությունն ու Չեմպիոնների լիգայում հետագա պայքարից դուրս մնալը հիասթափեցրել է ինչպես կատալոնացիներին, այնպես էլ երկրպագուներին, սակայն կան ցուցանիշներ, որոնք փաստում են «Բարսելոնայի» ֆանտաստիկ մրցաղշրջանի մասին։

39 խաղ անպարտելի (32-ը ընթացիկ մրցաշրջանում)։ Այսպիսի ցուցանիշի Լա Լիգայում դեռ որևէ թիմ չի հասել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ռեալ Սոսյեդադին» 1979/80 մրցաշրջանում։ Այլ լիգաներում կան անպարտելության հետևյալ ռեկորդները.

«Միլան» – 58 խաղ (1991-1993թթ.)

«Բավարիա» – 53 խաղ (2012-2014թթ֏)

«Արսենալ» – 49 խաղ (2003-2004թթ.)։

Չորրորդը «Բարսելոնան» է, որը նաև կարող է անցնել վերոնշյալ ռեկորդները։

Հաջորդ ֆանտաստիկ ցուցանիշը կլինի ամբողջ մրցաշրջանը Լա Լիգայում անպարտելի մնալը։ Իսպանիայում դեռ որևէ թիմ այդ ցուցանիշին չի հասել։ Իսկ այլ լիգաներում՝ այո.

«Միլան» (1991/92), «Յուվենտուս» (2001/02), «Արսենալ» (2003/04), «Այաքս» (1994/95), «Բենֆիկա» (1972/73 և 1977/78) և «Պորտու» (2010/11 և 2012/13)։