Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվում են գլխավոր թիմ

Հաջորդ մրցաշրջանից սկսած «Բարսելոնայի» գլխավոր թիմում են հանդես գալու երկու նոր ֆուտբոլիստներ: Կատալոնական ակումբի երկրորդ թիմից հիմնական կազմ են տեղափոխվելու հենակետային կիսապաշտպան Օրիոլ Բուսկետսը և հարձակվողական ոճի կիսապաշտպան Կարլես Ալենյան:

Don Balon-ը գրում է, որ այդ տեղեկությունն արդեն հաստատել է «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:

20-ամյա Ալենյան ու 19-ամյա Բուսկետսը, որն ազգակցական որևէ կապ չունի Սերժի Բուսկետսի հետ, «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշել են Իսպանիայի գավաթի խաղարկությունում: