Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» երկրպագուներին խնդրել են դեղին հագնել Կոպա դել Ռեյի եզրափակչի ժամանակ

Կոպա դել Ռեյի եզրափակչի ժամանակ հնարավոր չի լինի խուսափել Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի բարձրաձայնումից: Համենայն դեպս դա է պահանջում ‘Manifest Blaugrana’ կազկակերպությունը, որը խնդրել է «Բարսելոնայի» երկրպագուներին դեղին հագնվել խաղի ժամանակ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Կազմակերպությունը խնդրել է ակումբին «նվազագույնի հասցնել ինստիտուցիոնալ ներկայությունը» և կոչ արել թիմին խաղալ սենյերայի մարզաշապիկով:

‘Manifest Blaugrana’-ն նաև հայտնել է, որ մոտ 50 միություններ և խմբեր են միացել իրենց նախաձեռնությանը: