Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» երկրպագուների 71.2%-ը չի ցանկանում, որ Նեյմարը վերադառնա

Ինչպես փոխանցում է Mundo Deportivo-ն, հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ «Բարսելոնայի» երկրպագուների 71,2%-ը չի ցանկանում, որ Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ:

Ըստ աղբյուրի՝ երկրպագուները չեն մոռացել, թե ինչպես բրազիլացին տեղափոխվեց ՊՍԺ, բայց շատերը կարծում են, որ եթե Նեյմարը պատրաստ է հանուն «Բարսայի» զիջումների գնալ, ապա պետք է նրան ևս մեկ շանս տալ:

Հիշեցնենք, որ Նեյմարը ակնարկել էր, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից: