Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» դարպասին 2 տարի 11 մետրանոց չի նշանակվել

Վերջին երկու տարիների ընթացքում «Բարսելոնայի» դարպասին ոչ մի 11 մետրանոց չի նշանակվել Լա Լիգայում, գրում է Marca-ն։

Վերջին անգամ կատալոնացիների դարպասին 11 մետրանոց նշանակվել էր 2016թ. փետրվարի 14-ին «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ։ Հաջորդ 76 խաղերին «կապտանռնագույնների» դարպասին ոչ մի 11 մետրանոց չի նշանակվել։

Այս ընթացքում Մադրիդի «Ռեալի» դարպասին 11 մետրանոց նշանակվել է 8, «Ատլետիկոյի» դարպասին՝ 7 անգամ։

Երկու տարվա ընթացքում մյուս մրցաշարերում «Բարսելոնայի» դարպասին 11 մետրանոց նշանակվել է ընդամենը 4 անգամ։