Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ բաց կթողնի «Չելսիի» դեմ խաղը

Այսօր՝ մարտի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումը: Այդ խաղում կատալոնական ակումբին չեն կարող օգնել 3 ֆուտբոլիստներ՝ Նելսոն Սեմեդուն, Դենիս Սուարեսը և Յերի Մինան: Սեմեդուն և Դենիսը վնասվածքներ ունեն, իսկ Մինան՝ չի հայտավորվել խաղին:

Նախախաղային ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել էր, որ Ինիեստայի վերաբերյալ որոշում կկայացվի վերջին պահին: