Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը 88 մլն եվրոյով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Express-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան ֆելիպե Կուտինյոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Կատալոնական ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 88 մլն եվրոյի դիմաց՝ չնայած նրան, որ անցած տարի Կոուտինյոն «Լիվերպուլից» տեղափոխվել էր «Բարսելոնա» 142 մլն եվրոյի դիմաց:

Մանկունյանցիների ներկայացուցիչները արդեն իսկ սկսել են բանակցել բրազիլացու գործակալի հետ:

Եթե Կոուտինյոն հեռանա, Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» էլ ավելի հավանական կդառնա: