Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնա»՝ 21-րդ դարի անպարտելի թիմը. Մաս 3

 Ահա մենք կրկին անդրադարձանք լեգենդներին, որոնք խաղացել են 21-րդ դարի «Բարսայում»: Նախորդ բլոգում մեր թիմում ընդգրկեցինք կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեին, աջ պաշտպան Դանիել Ալվեշին և հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին :

Խավի Էռնանդես. ՄԱԵՍՏՐՈ (Պրոֆեսոր)

Խավիեր «Չավի» Էռնանդես Կրեուս: Մարդ, առանց որի դժվար է պատկերացնել ֆուտբոլը և «Բարսելոնան»: Չավին «Բարսայի» կազմում փայլել է իր մարդկային և խաղային որակներով: Եվ իզուր չէ, որ նրան անվանում են «Մաեստրո»:

Չավին ծնվել է Իսպանիայի Տեռասա քաղաքում (գտնվում է Կատալոնիայում): Շատ փոքր տարիքից այցելելով «Կամպ Նոու»՝ սկսել է կանոնավոր դասերը և դարձել Լա Մասիայի անբաժանելի մասնիկը: Նա իր առաջին պաշտոնական գավաթը հաղթել է «Բարսելոնա Բ»-ի հետ (Երկրորդ դիվիզիոն): Իսկ ազգային հավաքականից հրավերը չի ուշանում, և 1998թ.-ին նրան ընդգրկում են երկրի ընտրանու կազմում:

Ընդգրկվելով «Բարսելոնայի» հիմնական կազմում՝ Չավին իր առաջին և հաղթական գոլը խփեց  «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում: Իր առաջին` 1998/1999 թթ. մրցաշրջանից սկսեց փայլել «Բարսայի» կազմում: Իսկ հաջորդ տարի իր ապագա մարզչի՝ Պեպ Գվարդիոլայի վնասվածքի պատճառով սկսեց ավելի շատ հայտնվել մեկնարկային կազմում:

Կոկուի, Ռիվալդոյի, Կլյուվերտի և Պույոլի հետ Խավին էլ դարձավ խաղացողներից մեկը, ով վերահսկում էր խաղը։ Նա խաղում էր կիսապաշտպանի դիրքում՝ հիմնականում խաղը կազմակերպողի և դիսպետչերի  դերում։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա կատարել է 20 գոլային փոխանցում և խփել 7 գոլ։ Այդ տարիներին ստեղծվեց թևավոր խոսքը՝ «կատարել փոխանցում, ինչպես Չավին»: 28 տարեկանում նա ստացավ Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը նրա առաջին անձնական նվաճումը:

Չմոռանաք ընթերցել նաեւ. 

«Բարսելոնա»՝ 21-րդ դարի անպարտելի թիմը. Մաս 1

Պույոլից հետո թիմում իր խարիզմայով անվիճելի առաջատարն ու բոլորի կողմից հարգված ավագն էր:

Եվ եկավ չարաբաստիկ 2015թ.: Էնրիկեն Չավիին պահում էր ակումբում, որպեսզի ավագը կարգավորի թիմի բարոյահոգեբանական վիճակը: Բայց Չավին արդեն չէր ցանկանում մնալ թիմում և հեռանալուց առաջ նա ասաց.

Խնդրում եմ, որ ինձ համար ակումբ գտնեն Եվրոպայից դուրս: Ես չեմ ուզում «Կամպ Նոու» մտնել այլ մարզաշապիկով:

Խավիին երբեմն անվանում են «ֆուտբոլի չթագադրված արքա»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ունենալով և՜ ակումբային ֆուտբոլի, և՜ հավաքականների մակարդակում մրցանակների հիրավի փառահեղ հավաքածու, Մաեստրոն այդպես էլ չի արժանացել ոսկե գնդակի:

2015թ. ամռանը Խավին տեղափոխվեց «Ալ Սադ» և շարունակեց ելույթները Քաթարում:

 

Անդրես Ինիեստա. ԴՈՆ կամ Քիլլերը Լա Մանշից

Անդրես Ինիեստա Լուխան: ԽավԻնիեստա դուետի մի մասնիկը, որն իր գործած ֆուտբոլային հրաշքներով «Բարսելոնային» շատ անգամներ դուրս է բերել դժվար կացությունից: Այժմ էլ գտնվում է «Բարսայում»՝ որպես կենտրոնական կիսապաշտպան և ավագ:

Դոնը «Բարսելոնա» է տեղափոխվել իսպանական «Ալբասետեից»: Նրանով հետաաքրքրվում էր ևս մեկ իսպանական գրանդ՝ «Ռեալ Մադրիդը», սակայն Ինիեստան ընտրեց ճիշտ ճանապարհը: Նա «Բարսայի» կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում: Առաջին տարին նա անցկացրեց ոչ այդքան հաջող, քանի որ այդ ժամանակվա ֆուտբոլային աստղի՝ Ռոնալդինյոյի փոխարինողն էր: Իսկ հաջորդ՝ 2004/2005 թթ. մրցաշրջանում անցկացրեց 37 խաղ: Լավ մրցաշրջան անցկացնելուց հետո ազգային հավաքականից հրավերը անակնկալ չէր:

2006-ից 2008 թվականները «Բարսայի» համար անհաջող էին: «Բարսան» պարտվեց «Սեւիլիային» 0:3 հաշվով ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում: 2007/2008 թթ. զբաղեցրեց 3-րդ տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:

2008/2009 թթ. Ինիեստան «բացվեց»: «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, իսկ Ինյեն կատարեց 9 գոլային և խփեց 4 գոլ: ՉԼ-ի կիսաեզրափակչում «Բարսան» հանդիպեց լոնդոնյան «Չելսիին»: 1/2 եզրափակչի առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի (0:0), իսկ պատասխան խաղում «Չելսին» առաջին րոպեներին խփած գնդակով 90 տոկոսով կիսաեզրափակչում էր, սակայն եկավ ԴՈՆԸ և 90+3 րոպեին հրաշալի հարվածով գրավեց Պետր Չեխի դարպասը. «կապտանռնագույնների» համար եզրափակչի ուղեգիր նվաճեց, որտեղ հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2:0 հաշվով: Նվաճելով ոսկե դուբլը՝ «Բարսան» քայլեց թրեբլի հետևից և «Աթլետիկին» 4:1 հաշվով հաղթելուց հետո ոսկե եռյակը մերն էր:

Չմոռանաք ընթերցել նաեւ. 

«Բարսելոնա»՝ 21-րդ դարի անպարտելի թիմը. Մաս 2

«Գունատ Քիլլեր» մականունը Անդրեսն ստացել է իր ճերմակամաշկ արտաքինի և կարևորագույն խաղերում խփած պատմական գոլերի համար: Գոլեր, որոնք միանգամից սպանում էին հակառակորդին, այստեղից էլ՝ Քիլլեր:

Ինիեստան այժմ էլ հանդիսանում է «Բարսայի» դիսպետչերներից մեկը, սակայն Դոնի տարիքը այլևս չի ներում կրկնելու համար նախկին անցումները և հնարքները: Հավանական է, որ շուտով Ինիեստան էլ կլքի կատալոնացիների շարքերը, սակայն կմնա մեր սրտերում և կմնա որպես Փրկիչ ու ԴՈՆ:

 

ՉԱՎԻՆԻԵՍՏԱ

Ավարտել 21-րդ դարի Բարսայի լավագույն կազմի կիսապաշտպանական գծի մեկնաբանումը առանց նրա ֆենոմեններից մեկի՝ անկարելի ենք համարում: Այդ ֆենոմենը, բաղկացած երկու հիրավի հանճարեղ կատարողներից, այնքան ներդաշնակ և անբաժանելի է եղել, որ ժամանակակիցները արդարացիորեն այդպես էլ միավորված կոչել են՝ Չավինիեստա:

Չավին և Ինիեստան ոչ միայն հրաշալի զգում էին միմյանց, ոչ միայն կարողանում էին հրաշալիորեն համագործակցել դաշտում, այլև կարծես թե առանց կասկածի նշույլի գիտեին մեկը մյուսի փոխատեղման երթուղին և մեկ կամ երկու վայրկյան հետո գտնվելու ճշգրիտ վայրը: Դաշտի կենտրոնական մասում գնդակի վերահսկումը և փոխանցումներով հակառակորդին «հունից հանելու» կամ թմրեցնելու դասական հնարներից բացի, Չավինիեստան հաճախ էր պատճառ դառնում սուր ու անկրկնելի կոմբինացիաների և դարպասի գրավումների: Ընդ որում, «Բարսայի» մինիատյուր կիսապաշտպանները ոչ միայն կարողանում էին գոլային փոխանցումների հեղինակ դառնալ, այլև գոլեր խփել:

Առաջարկում եմ վերհիշել Չավինիեստայի փայլատակումերից մի անմոռանալի դրվագ լեգենդար հանդիպումից, երբ ոչ պակաս լեգենդար դարպասապահի դարպասը կապտանռնագույններն ուղարկեցին հինգ անպատասխան գնդակ: Այդ խելահեղ ջախջախման սկիզբը դրեց Չավինիեստան:

Իրոք, որ տպավորիչ է:

Չավիի և Ինիեստայի կատարյալ ներդաշնակությունը հաջողությամբ օգտագործել են նաև Իսպանիայի հավաքականի մարզիչները, և «Ֆուրիա Ռոխայի» բարսելոնյան միջուկը, հատկապես Խավինիեստան, դարձան պիրենեյցիների գլխապտույտ հաջողությունների անժխտելի հիմքերից մեկը:

21-րդ դարասկզբի ֆուտբոլային այդ յուրահատուկ ֆենոմենը վաղուց դարձել է «դասագրքային», և ներկայիս բազմաթիվ մարզիչներ ցանկանում են իրենց թիմերում ունենալ ՉԱՎԻՆԻԵՍՏԱ…