Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնա»-«Սևիլյա» գավաթային խաղը կընդհատվի, եթե որևէ մեկը չհարգի Իսպանիայի ազգային խորհրդանիշները

Ապրիլի 21-ին Մադրիդում տեղի կունենա Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Բարսելոնայի» և «Սևիլյայի» միջև: Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ հարկավոր է որոշում ընդունել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել կարգը խախտողների նկատմամբ, այդ թվում խոսքը վերաբերում է Իսպանիայի հիմնը ընդհատողներին:

«Մենք չպետք է վախենանք պատիժ սահմանել, որպեսզի տարաձայնություններից խուսափենք: Եթե որևէ մեկը անհարգալից լինի հիմնի կամ ազգային այլ խորհրդանիշների նկատմամբ, պետք է կանգնեցնել խաղը: Մենք պետք է հարգենք մեր ազգի խորհրդանիշները ցանկացած ժամանակ»,- Տեբասի խոսքերն է փոխանցում football-espana-ն: