Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնա»` 21-րդ դարի անպարտելի թիմը. Մաս 2

Շարունակում ենք մեր բլոգը՝ հավաքելով 21-րդ դարում «Բարսայի» լավագույն թիմը: Առաջին մասում պատմեցինք դարպասապահ Վիկտոր Վալդեսի, ձախ պաշտպան Էրիկ Աբիդալի և կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլի մասին:

Ժերար Պիկե. ՃՇՄԱՐՏԱԽՈՍԸ

 Ժերար Պիկե: Կատալոնացի: Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան: «Բարսելոնայի» սան է և սկսել է սովորել «Բարսայի» ակադեմիայում մանկության տարիներից ի վեր: Սակայն 2004 թ.-ին բողոքում է քիչ խաղաժամանակ ստանալու համար և տեղափոխվում «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կնքելով 4-այմա պայմանագիր: Վերադառնալով «Յունայթեդից» Իսպանիա՝ վարձավճարով հանդես եկավ «Ռեալ Սարագոսայում», ապա գնալով «Կարմիր սատանաների» շարքերը՝ չստացավ շատ խաղաժամանակ և … «դարձ ի շրջանս յուր». Ժերարը վերադարձավ տուն՝ «Բարսա», և 2008/09 թթ. մրցաշրջանում «մոլորյալ որդին» անմիջապես մտավ հիմնական կազմ: 2014 թվականին երկարաձգեց է պայմանագիրը և դարձավ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստը մինչև 2019 թվականը։ «Բարսայի» պաշտպանության ներկայիս միջնաբերդը ժամանակի ընթացքում խաղացել է ամենատարբեր դիրքերում՝ ընդհուպ մինչև կենտրոնական հարձակվող:

Այժմ էլ Պիկեն «Բարսայի» խաղերի ժամանակ հնարավորության դեպքում միանում է հարձակմանը, գրոհն ավարտելու ձգտումը երբեմն իր ցանկալի արդյունքն է տալիս: Առաջին փոխանցման տեխնիկան հասցրել է կատարելության, երկրորդ հարկում պայքար վարելու ունակությունը բարձր մակարդակի է (խաղի ընթացքում, միջին հաշվով հաղթում է «օդային մենամարտերի» 80-85 տոկոսի դեպքում), պաշտպանությունում հազվադեպ է սխալվում, դիրքի ընտրությունը ճշգրիտ է, սահանկումները մեծ մասամբ մաքուր են ու արդյունավետ։ Ակումբում և հավաքականում պաշտպանության անփոխարինելի խաղացող է։ Հավաքականի և ակումբի կազմում խաղում է 3 համարի մարզաշապիկով։

Ներկայումս Պիկեն դարձել է «Բարսայի» հոգեբանության և փիլիսոփայության հիմնական քարոզիչը, հատկապես՝ վիրտուալ աշխարհում: Սիրում է խայթել մադրիդյան գրանդին, և պատահական չէ, որ շատ-շատերը այսօրվանից նրան տեսնում են «Բարսայի» նախագահական աթոռին:

Պիկեն 2004/2005 թթ. մրցաշրջանից մինչ այժմ մասնակցել է 327 պաշտոնական խաղի և այդ խաղերում 27 անգամ աչքի է ընկել մրցակցի դարպասի գրավմամբ:

Դանիել Ալվես. ԽԵՆԹԸ

Դանիել Ալվես դա Սիլվա: Բրազիլացի աջ պաշտպան: Մարդ, որը այժմ «Բարսային» պետք է ավելի շատ, քան ակումբի 6-7 ֆուտբոլիստ միասին վերցրած: Ալվեշը հայտնի է իր կատակասիրությամբ և ընկերասիրությամբ, որը թիմին օգնում էր տխուր պահերին լիցքաթափվել: Ճիշտ է, Ալվեսը գնալով մեծանում է, սակայն նրա ունակությունները այժմ շատ կօգնեին «Բարսային»:

Ալվեսին «Բարսան» գնել է անդալուզյան «Սեւիլիայից», և այդ տրանսֆերը համարվում է դարի լավագույն տրասֆերներից մեկը, չնայած, որ իրենից այդքան էլ թանկարժեք գործարք չի ներկայացնում: 2007 թ. հունիսի 8-ին Ալվեսը «Սեւիլիայից» հեռանալիս՝ չկարողանալով թաքցնել իր արցունքները, ասելով.

Ես շնորհակալ եմ «Սեւիլիայից»: Ես այստեղ եկել եմ որպես տղա, սակայն այստեղից հեռանում եմ որպես տղամարդ:

Իր մեկնարկային ցածր արագության, ինչպես նաև դեպի պաշտպանություն ուշ վերադառնալու թերությունները  Դանին հիանալիորեն լրացնում էր դաշտի ողջ աջ եզրի երկայնքը նվաճելով, այդ եզրից կատարվող սուր, հաճախ գոլային փոխանցումների առատությամբ, գնդակի համար անզիջում պայքար մղելով: Բացի դա, Դանին շուտ ընկճվողներից չէ, համառ է ու հետևողական, կարողանում էր ընկերներին ոգևորել ծանր պահերին:

Ալվեսը, բնականաբար, «Բարսայի» ֆուտբոլիստներից ամենամոտը Նեյմարի հետ է, և դժվար է մոռանալ նրանց «խենթությունները», որոնք ինչպես ֆուտբոլիստներին, այնպես էլ երկրպագուներին ժպիտ էին պարգևում:

Սակայն 2016թ. ամռանը տեղի ունեցավ Ալվեսի տրանսֆերը դեպի «Յուվենթուս»: Եվ չնայած այն բանին, որ նա այժմ այլ ակումբում է, միշտ մեր համար կմնա որպես «ՄԵՐ ԴԱՆԻ», մարդ, որը երբեք չի ջնջվի մեր հիշողություններից:

Սերխիո Բուսկետս. ԱՄԵՆԱԿԱՐՈՂԸ

Սերխիո Բուրգոս Բուսկետս: Իսպանացի հենակետային կիսապաշտպան: Մարդ, առանց որի այժմյա «Բարսելոնան» չէր ունենա ներկայիս փառքը: Նրա հետ թիմի կենտրոնական գոտին ապահով է և մյուս երկու կիսապաշտպանները, օրինակ՝ Ինիեստան և Ռակիտիչը, կամ Գոմեշն ու Դենիսը հանգիստ շարժվում են հարձակման գիծ, վստահ լինելով, որ թիկունքը ապահով է:

«Բարսելոնայի» սան է: Սովորել է «Բարսայի» դպրոցում մանկության տարիներից: Իսպանիայի հավաքականում նույնպես իր ուրույն դերը ունի: Ակումբային կարիերայում խաղալով 381 խաղ՝ խփել է 12 գոլ:

Հիշեցման կարգով ասենք, որ նա Կառլես Բուսկետսի որդին է, որը պաշտապնել է «Բարսայի» դարպասը 1990-ականներին:

Ժամանակին Գվարդիոլան Յայա Տուրեի և Բուսկետսի միջև ընտրություն կատարելիս դաշտի կենտրոնը վստահեց կանտերանոյին, և արդյունքում Յայան հեռացավ թիմից: Ժամանակը ցույց տվեց, որ Պեպը չէր սխալվել. Բուսին հսկայական դերակատարում ունի «Բարսայի» վերջին տարիների հաջողություններում: Առանց այդ հենակետայինի, «Բարսան» բոլորովին ուրիշ խաղ է ցուցադրում՝ կոտրված կամ լուծարված կենտրոնով, և Բուսկետսի բացակայությունը միշտ էլ դրական է անդրադառնում թիմի խաղի վրա: Թիմում «սևագործ» աշխատանք կատարող հիմնական ֆուտբոլիստն է, որին բախվելով հաճախ է ջախջախվում հակառակորդի հարձակումը, սակայն միաժամանակ նուրբ տեխնիկա ունի, կարողանում է տեղում գեղեցիկ շրջանցումներ կատարել և սրել հարձակումը:

Բուսին իր դեբյուտը նշել է Սանտադեր քաղաքի «Ռասինգ» թիմի դեմ խաղում և բավականին լավ արդյունք է ցուցաբերում: Երբ նա դաշտում է, բոլորը հանգիստ են, քանի որ Բուսին ոչ միայն հենակետայի դիրքում է, այլ նաև հարձակվող կիսապաշտպանությունում, կենտրոնական պաշտպանութունում և նույնիսկ եզրային պաշտպանությունում է խաղում: Կարճ ասած՝ ամենուր:

Շարունակելի …