Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» պատրաստ է հանուն Գրիզմանի զոհաբերել իր կիսապաշտպանին

«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին կարողանա ձեռք բերել հաջորդ ամռանը:

Կատալոնական ակումբը նույնիսկ պատրաստվում է թիմի կիսապաշտպան Անդրե Գոմեշին ներառել Գրիզմանի գործարքում, հայտնում է Diario Gol-ը:

Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, խփել 11 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: