Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» պատրաստ է 100 մլն առաջարկել ֆրանսիացի պաշտպանի համար

«Բարսելոնան» հետևում է գերմանական «Լեյպցիգի» ֆրանսիացի պաշտպան Դայոտ Ուպամեկանոյին: Կատալոնացիները ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր պաշտպան ձեռք բերել:

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված է հրաժարագին, որը կազմում է 100 մլն եվրո: Telefoot տեղեկություններով, «Բարսելոնան» պատրաստ է վճարել այդ գումարը:

Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: