Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» պարտվեց 10 հոգով մնացած «Օսասունային»

Լա Լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Օսասունային»:

Հյուրերի՝ առաջին կեսում խփած գոլին պատասխանեց Լեո Մեսսին, 62-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

77-րդ րոպեին «Օսասունան» մնաց 10 հոգով, սակայն 90+4-րդ րոպեին հյուրերը կարողացան հաղթանակ կորզել:

«Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և առաջնության ավարտից 1 տուր առաջ հռչակվեց Լա Լիգայի չեմպիոն: