Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» նորից հետաքրքրվում է Ռաբյոյի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Express-ը:

Մոտ օրերս կատալոնացիները նոր փորձ կկատարեն Ռաբյոյին ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍժ-ի հետ և պատրաստ է հեռանալ ֆրանսիական ակումբի հետ:

Նախորդ մրցաշրջանում ՊՍժ-ում անցկացրած 50 խաղում Ռաբյոն խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: