Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» կթաքցնի Կոուտինյոյին մինչեւ երկուշաբթի

Ֆիլիպե Կոուտինյոն Բարսելոնա ժամանեց ինքնաթիռով, դուրս չեկավ գլխավոր մուտքով:

Բրազիլացուն սպասում էին «Բարսայի» ներկայացուցիչները, այդ թվում Սուարեսը: Կոուտինյոն ինքնաթիռից իջավ ու անմիջապես միացավ նրանց:

«Բարսելոնան» մտադիր է մեծ եւ պաշտոնական շնորհանդեսն անցկացնել երկուշաբթի օրը՝ «Նոու Կամպում»:

Մինչ այդ Կոուտինյոն չի երեւա հանրային վայրերում, անգամ ներկա չի գտնվի «Լեւանտեի» դեմ խաղին: