Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին

«Բարսելոնան» հետաքրքրվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստ է Կանտեի տրանսֆերի գործարքի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Անդրե Գոմեշին:

Կանտեն դիտարկում է «Չելսիից» հեռանալու տարբերակը և «Բարսան» ցանկանում է օգտվել այդ իրավիճակից: