Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» համաձայնության է եկել Ռաբյոյի հետ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը օրերս մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ռաբյոյի գործակալի հետ: Նշվում է, որ նրանք համաձայնության են եկել:

Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:

Այժմ, կատալոնական ակումբը պետք է համաձայնեցնի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ: