Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» գոլառատ խաղում հաղթեց «Նապոլիին» և դուրս եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին» և դուրս եկավ հաջորդ փուլ (առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով):

Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկան Կլեման Լանգլեն, Լեո Մեսսին և Լուիս Սուարեսը: Հյուրերից միակ գոլը խփեց Լորենցո Ինսինյեն:

Օրվա մյուս խաղում «Բավարիան» 4:1 հաշվով հաղթեց «Չելսիին» և նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ (առաջին խաղն ավարտվել էր մյունխենցիների հաղթանակով՝ 3:0 հաշվով):

Գերմանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Կորենտեն Տոլիսոն և Իվան Պերիշիչը:

Քառորդ եզրափակչում «Բարսելոնան» կմրցի «Բավարիայի» հետ: