Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» ձմռանը նոր հարձակվող կգնի. Սետյենն ու Աբիդալը հանդիպում են ունեցել

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձմռանը նոր հարձակվող գնել:

Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում Լուիս Սուարեսին, որը շարքից դուրս է մնացել մի քանի ամսով:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյնեը և ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը հանդիպում են ունեցել, որտեղ քննարկվել է նոր հարձկվող գնելու հնարավոր տարբերակները:

«Կապտանռնագույնները» դիտարկում են երեք տարբերակ: Ակումբը կամ կգնի թոփ հարձակվող և ամռանը չի պայքարի Լաուտարո Մարտինեսի համար, կամ կգտնի թոփ հարձակվող, որը համաձայն կլինի հանդես գալ վարձավճարով:

«Բարսայում» քննարկվում է նաև ձմռանը նոր հարձակվող չգնելու հավանականությունը: