Single Blog Title

This is a single blog caption

«Բարսան» «Այաքսի» երիտասարդ պաշտպանին կփորձի ձեռք բերել ձմռանը

«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբը ցանկանում է հզորացնել կենտրոնական պաշտպանի գոտին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:

Ի դեպ, եթե տրանսֆերը հաջողությամբ իրականանա, ապա կատալոնյան ակումբը կհրաժարվի Թոմաս Վերմալենի ծառայություններից:

Հոլանդական ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը չի ցանկանում բաց թողնել երիտասարդ տաղանդին, քանի որ անցած ամռանը թիմից հեռացավ կենտրոնական պաշտպան Դավինսոն Սանչեսը: