Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայից» 4 ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով բաց կթողնեն «Ժիրոնայի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտնել է այն 18 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Լա Լիգայի 6-րդ տուրում կայացող «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը:

Ինչպես տեղեկանցում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, խաղը բաց կթողնեն Նելսոն Սեմեդուն, Արդա Թուրանը, Ժերար Դելոֆեուն և Թոմաս Վերմալենը: Իսկ թիմի հիվանդասենյակում գտնվում են Դեմբելեն և Ռաֆինյան: «Էյբարի» դեմ հանդիպումը բաց թողած Պակո Ալկասերը, Սամուել Ումտիտին և Անդրե Գոմեշը հայտնվել են հայտացուցակում:

Կատալոնական դերբին կկայանա «Մունսիալ դե Մոնտիլիվիում»՝ Ժիրոնա քաղաքում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Հանդիպման մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով 22:45-ին: