Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» խաղացողների գրառումները սոցցանցերում՝ խաղի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից՝ երկու դիմակայությունների արդյունքում պարտվելով «Յուվենթուսին» 0:3 հաշվով: Թիմի ֆուտբոլիստները սոցցանցերում գրառումներ են կատարել ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ մինչեւ վերջ աջակցելու ու երկրպագելու համար:

Մարկ-Անդրե տեր Շտեգեն.

«Այսօր մինչեւ վերջին րոպեն աջակցությունը ֆանտաստիկ էր: Շնորհակալություն, երկրպագուներ»:

Ժերար Պիկե. 

«Շնորհակալություն, երկրպագուներ: Ես երբեք չէի տեսել «Կամպ Նոուն»՝ դուրս մնալուց հետո այսպիսի արձագանքներով: Հպարտություն եւ հուզմունք»:

Սերխի Ռոբերտո.

«Մենք փորձեցինք մինչեւ վերջ: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Forca Barca!»:

Իվան Ռակիտիչ.

«Դա տեղի չունեցավ: Շնորհակալ ենք մեր երկրպագուներին հիասքանչ աջակցության համար»:

Անդրես Ինիեստա.

«Դժվար ժամանակներ են, պետք է բարձրանալ վեր: Շնորհակալություն աջակցության համար, դուք հրաշալի էիք: Միասին այսօր եւ միշտ: Forca Barca!»:

Լուիս Սուարես.

«Սա դժվար պահ էր, բայց մենք պետք է ոտքի կանգնենք եւ շարունակենք: Շնորհակալություն անվերապահ աջակցության համար: Երբեք չենք դադարելու պայքարել: Forca Barca!»: