Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» վիճակագրությունը ՉԼ-ում առաջին հանդիպումը 1։1 խաղալուց հետո

Մարտի 14-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Առաջին հանդիպումը Լոնդոնում ավարտվել է 1։1 հաշվով։

Սա արդեն 14-րդ դեպքն է, երբ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում առաջին արտագնա հանդիպումը ավարտում է 1։1 հաշվով։

Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախորդ 13 անգամից 11-ի դեպքում, «կապտանռնագույնները» հաղթահարել են հակառակորդի արգելքը և դուրս եկել հաջորդ փուլ։

Չնայած դրան, «Չելսին» «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացրած վերջին տասը խաղերում անպարտելի է եղել։