Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» տրանսֆերային թիրախը ճիշտ որոշում է կայացրել

Ամստերդամյան «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը ընտրություն է կատարել իրենով հետաքրքրված «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև։

Football Espana-ի հաղորդմամբ՝ 19-ամյա խաղացողը որոշել է կարիերան շարունակել «կապտանռնագույնների» կազմում։ Պաշտպանը հոլանդական ակումբի ղեկավարության հետ արդեն համաձայնության է հասել և հաջորդ ամռանը կտեղափոխվի «Կամպ Նոու»։

Այս մրցաշրջանում Դե Լիգտը հասցրել է դառնալ 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։