Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» ներկայացուցիչները մեկնել են Ֆրանսիա՝ ՊՍԺ-ի հետ բանակցությունների

«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Ֆրանսիա՝ բանակցելու ՊՍԺ-ի հետ թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում կատարելով RAC 1-ին:

Կատալոնացիների սպորտաին տնօրեն Էրիկ Աբիդալը և սպորտային բաժնի անդամ Խավիեր Բորդասը մեկնել են Ֆրանսիա: Նրանց կմիանա նաև Անդրե Կյուրին, որը ժամանակին օգնել է Նեյմարի՝ «Սանտոսից» «Բարսելոնա» տրանսֆերի բանակցությունները վարելու ժամանակ:

Հաղորդվում է, որ «Բարսան» նոր առաջարկ է մշակել և ցանկանում է վարձակալել բրազիլացուն, իսկ մեկ տարի հետո նոր ձեռք բերել նրա լրիվ տրանսֆերը: