Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից

«Բարսելոնայի» նորեկ Մալկոմը դժգոհ է թիմում իր կարգավիճակից:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի ադապտացիայի համար ժամանակ է հարկավոր, բայց բացի ադապտացիայից պետք է նաև խաղային պրակտիկա: Բայց Մալկոմը բավարար խաղաժամանակ չի ստանում: Այդ դեպքում ինչպես նա կարող է ապացուցել, որ արժանի է խաղալ «Բարսայում»: Չնայած այս ամենին, Մալկոմը կենտրոնացած է մարզումների վրա և քրտնաջան աշխատում է»,- Մալկոմի գործակալի խոսքերն է մեջբերել RAC1-ը: