Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» ֆուտբոլիստներ, ովքեր «Կամպ Նոու» մտան այլ մարզաշապիկով. Մաս 1

Հաճախ լինում են դեպքեր, երբ հարկադրված կամ ինքնակամ ֆուտբոլիստները լքում են իրենց թիմը, համալրելով մեկ այլ եվրոպական թիմի ճամբարը, լավ իմանալով, որ թիմերի բախումն անխուսափելի է, սակայն կարիերան փրկելու միակ ճանապահը հենց դա է: Այստեղ ակամայից հիշում ես լեգենդար Չավի Հերնանդեսի խոսքերը. 

«Ինձ համար եվրոպայից դուրս ակումբ գտեք, ես չեմ ուզում «Կամպ Նոու» մտնել այլ մարզաշապիկով»:

Այդ հոդվածում ձեզ ենք ներկայացնում «Բարսելոնայի» 5 համաշխարհային հռչակ ունեցող ֆուտբոլիստների, ովքեր լքեցին «Բարսայի» ճամբարը, հետագայում այլ ակումբի հետ վերադառնալով Կատալոնիա, սակայն այս անգամ, որպես հակառակորդ:

Картинки по запросу zlatan ibrahimovic in Barca
Զլատան Իբրահիմովիչ.

Իբրահիմովիչը «Բարսայի» կազմում խաղացել է ընդամենը 2 տարի՝ խփելով 19 գոլ, ապա Կատալոնիայից տեղափոխվել է Միլան՝ խաղալով «Միլանում» ևս 2 տարի: Միլանի կազմում 2012 թվականի ՉԼ-ի 1/4 եզրափակչում մարտի 28-ին մասնակցեց «Բարսայի» դեմ խաղին, սակայն օգտակար գործողությամբ աչքի չընկավ:

Դրանից 1 տարի հետո «Բարսան» և «ՊՍԺ»-ն հանդիպեցին կրկին ՉԼ-ի 1/4 եզրափակչում, սակայն հաղթողը չորոշվեց: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Զլատանը դարձավ գոլի հեղինակ: 1/4-ի պատասխան խաղում Զլատանը մտավ «Կամպ Նոու» «ՊՍԺ»-ի մարզաշապիկով, սակայն Իբրային «Բարսայի» դարպասը գրավել այդպես էլ չհաջողվեց:

2014/15 մրցաշրջան, և կրկին ՉԼ-ի 1/4 եզրափակիչ: Իբրահիմովիչը մասնակցեց երկու խաղին էլ, սակայն այդպես էլ չկարողացավ օգնել իր թիմին:

Картинки по запросу claudio bravo in Barca
Կլաուդիո Բրավո.

Կլաուդիո Բրավոն «Բարսայի» դեմ խաղացել է ընդամենը 1 խաղ, այն էլ անհաջող: Չիլիացու բախտը «Կամպ Նոու»-ում չբերեց և նա հանդիպման երկրորդ խաղակեսին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, մինչ այդ արդեն բաց թողնելով 1 գոլ Մեսսիից:

Картинки по запросу Yaya Toure Barcelona
Յայա Տուրե.

Յայա Տուրեն «Բարսելոնայում» անցկացնելով 3 տարի այդպես էլ թիմի հիմնական կազմում տեղ չգտավ: 2010 թվականի ամռանը տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի» կամաց-կամաց ինտեգրվեց թիմում, և 2013/14 թթ. մրցաշրջանի ՉԼ-ի 1/8 եզրափակչում հանդիպեց իր նախկին թիմին «քաղաքայինների» կազմում: «Բարսան» առաջին հանդիպումը հաղթեց 2:0 հաշվով, իսկ երկրորդը՝ 2:1: Յայան մասնակցեց երկու խաղերին էլ ամբողջությամբ: 2014/15 թթ. մրցաշրջանի ՉԼ-ի կրկին 1/8 եզրափակչում Տուրեն դուրս եկավ «Բարսայի» դեմ և մասնակցեց հանդիպմանը 72 րոպե «Կամպ Նոու» մարզադաշտում:

Картинки по запросу thiago alcantara Barcelona
Տիագո Ալկանտարա.

Սովորել է «Բարսելոնայի» ակադեմիայում և 2008 թվականին մտել է առաջին թիմ: 2013-ին արդեն բարձրակարգ ֆուտբոլիստ էր, և պահանջում էր խաղաժամանակ, սակայն չդիմանալով Չավիի և Ինիեստայի հետ մրցակցությանը ուղեվորվեց Մյունխեն՝ առաջարկ ստանալով «Բավարիայից»:

2015 թվական. Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: «Բավարիայի» մարտիկները հանգրվանում են Բարսելոնայում: Նրանց կազմի մեջ էր մտնում նաև Տիագոն: ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում մյունխենցիները ջախջախվեցին 3:0 հաշվով, իսկ պատասխան խաղում Պեպի թիմը հաջողության հասավ Մյունխենում 3:2 հաշվով: Տիագոն մասնակցեց երկու հանդիպումներին էլ, սակայն որևէ կերպ թիմին օգնել չկարողացավ:

Картинки по запросу David Villa Barcelona
Դավիդ Վիլյա.

Մեր հնգյակը եզրափակենք իսպանացի լեգենդար հարձակվողով, ով 2010-ին «Վալենսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա»՝ այնտեղ խաղալով 3 տարի: 2013-ին Վիլյան համալրեց Մադրիդի «Աթլետիկոյի» շարքերը և որի կազմում էլ 2013 թվականին խաղաց «Բարսայի» դեմ: 2014 թվականի մայիսին՝ Լա Լիգայի եզրափակիչ խաղում, որտեղ «Աթլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն, Վիլյան «Կամպ Նոու» վերադարձավ, սակայն այս անգամ՝ կարմրա-սպիտակ մարզաշապիկով:

Դավիդ Վիլյան «Բարսայի» դեմ խաղաց 2 լրիվ խաղ, սակայն այդպես էլ «կապտանռնագույնների» դարպասը գրավել չկարողացավ:

Նորայր Բաղդասարյան.