Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» երկու ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել ստուգողական հանդիպման ընթացքում

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը և կիսապաշտպան Անդրե Գոմեշը վնասվածք են ստացել երեկ «Խիմնաստիկի» դեմ կայացած ընկերական խաղի ընթացքում (1:1):

«Վերմալենի մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի ծնկապանակի սալջարդ, իսկ Գոմեշը ունի ոտքի ազդրի վնասվածք: Խաղացողների վերադարձի ժամկետը կհաղորդվի ավելի ուշ»,- հայտնում է «Բարսայի» մամուլի ծառայությունը:

Վերմալենը վնասվածքի պատճառով փոխարինվել է 15-րդ րոպեին, իսկ Գոմեշը խաղադաշտում է եղել մինչև հանդիպման ավարտը: