Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի» 4 առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի «Սելտայի» դեմ խաղը

«Բարսելոնան» կորուստներով է մոտենում Լա Լիգայի 33-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղին, որը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Կատալոնական ակումբի հայտացուցակից դուրս են մնացել 4 առանցքային ֆուտբոլիստ: Անդրես Ինյեստան, Սերժի Բուսկետսը և Ժերար Պիկեն հանգստանալու հնարավորություն են ստացել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի կողմից: Իվան Ռակիտիչն էլ բաց կթողնի այս խաղը վնասվածքի պատճառով: