Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի»՝ 2017/2018 թթ. մրցաշրջանի հնարավոր մարզիչները. մաս 3

Այս հոդվածում կփորձենք ամփոփել մեր խորագիրը և կծանոթանանք կատալոնական ակումբի հնարավոր մարզչի վերջին 3 թեկնածուներին: Հիշենցնենք, որ «Բարսելոնայի» նոր մարզչի անունը հայտնի կդառնա մայիսի 29-ին:

Ջովանի Վան Բրոնկհորստ. ՋԻՈ

«Ֆեյենորդ»

Վան Բրոնկհորստը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ է, նաեւ խաղացել է «Ֆեյնոորդում» և «Արսենալում»:

Ֆուտբոլային կարիերա.

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր ելույթները սկսել է բավականին ուշ՝ 23 տարեկանում: Առաջին ակումբը եղել է «Ռեյնջերսը», որտեղ հոլանդացին խփել է 23 գոլ՝ խաղալով հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Իր առաջին ակումբում ցուցադրած փայլուն ելույթները ստիպեցին եվրոպական գրանդներին իրենց ուշադրությունը սևեռել 25-ամյա հոլանդացու վրա և առաջարկը չուշացավ: 2001 թվականին Լոնդոնի «Արսենալը» կսապաշտպանին գնեց 8 միլիոն ֆունտ ստերլինգով: «Զինագործների» շարքերը համալրելով՝ Ջովանին կորցրեց մարզավիճակը և չկարողացավ դառնալ թիմի առաջատարը, սակայն նա հիմնական կազմի ֆուտբոլիստ էր և 2 մրցաշրջանում անցկացրեց 42 հանդիպում՝ խփելով 2 գոլ: 2003 թ. արդեն արդյունավետ պաշտպան դարձած Վան Բրոնկհորստը տեղափոխվեց Կատալոնիա՝ համալրելով «կապտանռնագույնների» շարքերը: 2010 թ. նա ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան իր հարազատ «Ֆեյենորդ» ակումբում և առանց ընդմիջման անցավ մարզչական աշխատանքի:

Մարզչական Կարիերա.

Ջովանին չի ունեցել (կամ չի հասցրել ունենալ) շատ վառ մարզչական կարիերա: Առաջին պաշտոնը, որը նա զբաղեցրել է ֆուտբոլային կարիերան թողնելուց հետո, եղել է Նիդերլանդների ազգայն հավաքականի Մ21 տարեկանների գլխավոր մարզչի օգնականի դիրքը: «Ֆեյենորդում» նա կրկին զբաղեցրեց գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ երբ հոլանդական գրանդի գլխավոր մարզիչը լքեց ակումբը, Ջովանին զբաղեցրեց նրա տեղը և այդտեղ է մինչև հիմա:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսելոնային».

Ջովանիի լավ մարզիչ լինելու ապացույցը տեսանք վերջերս, երբ իր գլխավորած հոլանդական գրանդը դարձավ երկրի չեմպիոն: Նա նպատակասլաց է և հասկանում է, թե ով և որտեղ է պետք: Ունի մի քիչ «գվարդիոլական» հատկանիշներ և կարող է եզրային պաշտպանին օգտագործել հենակետային գոտում, իսկ կենտրոնական պաշտպանին՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Վան Բրոնկհորստը դեռևս նոր մարզիչ է և այդքան էլ չի համապատասխանում եվրոպական գրանդի չափանիշներին, իսկ նրա պրակտիկայի պակասը ուժեղ կազմով թիմին շատ կվնասի:

Օսկար Գարսիա Խունյենտ.

«Ռեդ Բուլ Զալցբուրգ»

Իսպանացի մարզիչ: Այժմ հանդես է գալիս որպես ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» գլխավոր մարզիչ:

Ֆուտբոլային կարիերա.

Ֆուտբոլ սկսել է խաղալ «Բարսելոնայի» ակադեմիայում, ապա լավ խաղի շնորհիվ տեղափոխվել «Բարսա Բ», որտեղ անցկացրել է 82 հանդիպում՝ խփելով 23 գոլ: 2-3 տարի երկրորդ թիմում մնալուց հետո նա տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ 1993-1999 թթ. անցկացրեց 69 հանդիպում և աչքի ընկավ 21 անգամ դարպասի գրավմամբ: «Բարսան» լքեց, սակայն չհեռացավ Իսպանիայից: Տեղափոխվեց «Վալենսիա» և անցկացրեց ոչ այդքան հաջող մրցաշրջան, որտեղից էլ գնաց մեկ այլ կատալոնական թիմ՝ «Էսպանյոլ»: Կարիերայի վերջին տարիներն անցկացրեց «Լիեյդայի» կազմում և 2005 թ. ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:

Մարզչական կարիերա.

Որպես մարզիչ առաջին անգամ ուժերը փորձել է Կատալոնիայի ազգային հավաքականում՝ որպես գլխավոր մարզչի օգնական: Նա մարզել է նաև «Բարսելոնայի» երիտասարդական թիմը (2010-2012 թթ): «Կապտանռնագույններին» մարզելուց հետո գնաց Իրայել և անցկացրեց այնտեղ մեկ մրցաշրջան՝ «Մակաբի Տել Ավիվի» հետ դառնալով Իսրայելի առաջնության չեմպիոն: Կրկին վերադառնալով Եվրոպա, սկսեց մարզել անգլիական «Բրայթոնը» և կարողացավ նրա հետ դուրս գալ Չեմպիոնշիփ: Հետո վերադարձավ Իսրայել, սակայն դեռ կես տարի չանցած տեխափոխվեց անգլիական մեկ այլ ակումբ՝ «Ութֆորդ»: Անգլիայից հեռանալուց հետո մնաց Եվրոպայից: Նա ավստրիական «Զալցբուրգը» մարզում է արդեն 2 տարի:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսելոնային».

Նա և՛ խաղացել է «Բարսելոնայում», և՛ մարզել ակումբի երիտասարդական թիմը: Վերջերս նա մեծ պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում և դրա շնորհիվ «կարմիր ցլերի» հետ դարձավ Ավստրիայի առաջնության չեմպիոն: Նա ունի մի սովորություն, երբ ամեն խաղի ընթացքում նույն ֆուտբոլիստներով փորձում է հազար ու մի մարտավարություն, իսկ դա արդյո՞ք չի վնասի կատալոնական մեքենային:

Ռոբերտո Մանչինի.

Այժմ ակումբ չունի.

Իտալացի ֆուտբոլային մարզիչ: Այժմ ակումբ չունի և վերջին ակումբը եղել է իտալական «Ինտերը»:

Ֆուտբոլային կարիերա.

Ֆուտբոլ սկսել է խաղալ վաղ տարիքից «Բոլոնիայի» ակադեմիայում: Նա լավ խաղ ցուցադրելով միանգամից շատ ակումբների ուշադրությունը սևեռեց իր վրա, և ընտրեց «Սամպդորիան»: Այնտեղ Ջանլուկո Վիալիի հետ կազմեց աշխարհահռչակ դուետ և նրանց սկսեցին անվանել «գոլի երկվորյակներ»: «Սամպդորիայում» 9 տարում անցկացրեց 424 հանդիպում՝ խփելով 132 գոլ: 1997 թ. նա պայմանագիր կնքեց Հռոմի «Լացիոյի» հետ և ակումբում անցկացրեց 87 հանիպում: Ապա տեղափոխվեց անգլիական «Լեսթեր Սիթի», որտեղ էլ ավարտեց ֆուտբոլային կարիերան:

Մարզչական կարիերա.

Առաջին թիմը, որում նա հանդես է եկել որպես մարզիչ, եղել է «Լացիոն»: Այնտեղ Մանչինին աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական: Ապա տեխափոխվեց իտալական «Ֆիորենտինա», բայց վերադարձավ, սակայն այս անգամ զբաղեցրեց գլխավոր մարզչի պաշտոնը Հռոմի ակումբում: Նրա չորրորդ ակումբը ևս իտալական էր: Նա սկսեց մարզել այն ակումբը, որում ժամանակին խաղացել էր: «Ինտերի» հետ նրա գործերը լավ չստացվեցին: Եվ նա վերջապես լքելով Իտալիան՝ տեղափոխվեց Անգլիա՝ այս անգամ «Մանչեսթեր Սիթի»: 4 տարի «քաղաքայինների» հետ անցկացնելուց հետո տեղափոխվեց ոչ այդքան ուժեղ Թուրքիայի առաջնություն: «Գալաթասարայում» նրան լավ ընդունեցին, սակայն շատ ու շատ խնդիրների պատճառով նա մեկ տարուց ավելի չմնաց թուրքիայում և 2014 թ. եկավ Իտալիա՝ կրկին Միլանի «Ինտեր»: այնտեղ մնաց մինչև 2016 թվականը, ապա թողեց մարզչական գործը և այժմ ակումբ չունի:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսելոնային».

Ռոբերտո Մանչինին հանրահայտ և հնարամիտ մարզիչ է: Ունի մեծ փորձ և ստեղծված է հենց գրանդ ակումբներ մարզելու համար: Վերջին մրցաշրջանը նրա համար լավագույններից էր: «Ինտերի» հետ նա զբաղեցրեց չորրորդ տեղը: Մանչինին կարողանում է ընտրել ճիշտ խաղացողներ, և «Բարսայի» համար հիմա դա ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Նա սիրում է աշխատել կիսապաշտպանության հետ, որը այժմ «կապտանռնագույնների» հիմնախնդիրներից է:

 Նորայր Բաղդասարյան