Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի»՝ 2017/2018 թթ. մրցաշրջանի հնարավոր մարզիչները. մաս 2

Ի ուրախություն բոլորի մենք կրկին վերադառնում ենք, սակայն այս անգամ նոր եռյակով: Բլոգի երկրորդ մասում կփորձենք պարզել «Բարսելոնայի» հնարավոր մարզչի անունը, որը կհայտարարվի մայիսի 27-ի՝ Արքայական գավաթի եզրափակչից հետո: 

Առաջին մասը՝ այստեղ

Լորան Բլան.

Այժմ ակումբ չունի.

Լորան Ռոբեր Բլան: Ֆրանսիացի ֆուտբոլիստ (կիսապաշտպան և պաշտպան), մարզիչ:

Ֆուտբոլային կարիերա.

Կարիերան սկսել է ֆրանսիական «Մոնպելիեում», ապա խաղացել իտալական «Նապոլիում», սակայն հետո վերադարձել է հայրենիք՝ ֆրանսիա և հանդես է եկել «Օսեր» ֆուտբոլային ակումբում: Կարիերայի վերջին տարիներն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում» Մարսելի «Օլիմպիկում», «Ինտերում»:  «Մանչեսթեր Յունայթեդում» էլ  ավարտել է կարերան:

Մարզչական կարիերա.

Որպես մարզիչ, Բլանն իր կարիերան սկսել է ֆրանսիական «Բորդոյում»: Նրա ղեկավարության օրոք ակումբը 10 տարվա մեջ առաջին անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն՝ 2009 թվականին:  2010-12.թթ.  Ֆրանսիայի ազգային հավաքականը ղեկավարելուց հետո տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»: Նա փարիզցիների հետ նվաճել է  ֆրանսիական ֆուտբոլի բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ ՉԼ-ում հասել է մինչև քառորդ եզրափակիչ: 2016 թ. Լորանը պայմանագիր ստորագրեց ակումբի հետ մինչև 2020 թ., սակայն ՉԼ-ում հաջողություններ չունենալով՝ բաժանվեց ակումբից:

Ինչքանո՞վ է համապատասխանում Բարսային.

Լորանը, բնականաբար 1 տարի ազատ մնալուց հետո ունի պրակտիկայի պակաս, իսկ «Բարսելոնան» մարզելու համար դա շատ կարևոր է: Բլանն ընդհանրապես իր ոչ մի թիմին թույլ չի տալիս ցուցադրել կեղտոտ խաղ: Իր թիմերը հատկապես ուժեղ են եղել պրեսինգի տեսանկյունից, սակայն հակառակորդից գնդակ խլելու ժամանակ աշխատել են խաղալ մաքսիմալ մաքուր:

   Թոմաս Տուխել. Պաթոլոգոանատոմ («Հերձողը»)

Դրտմունդի «Բորրուսիա»

Թոմաս Տուխել: Գերմանացի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ:

Ֆուտբոլային կարիերա.

Տուխելը իր ֆուտբոլային կարերան սկսել է 1988 թվականին՝ «Աուգսբուրգ» ֆուտբոլային ակումբում, ապա նրանով սկսվում են հետաքրքվել «Շտուտգարդեր Պիկերսը» և «Վյուրտենբերգը», սակայն նա տեղափոխվում է «Յուլմ 1864», իսկ 1998 թ. հոդացավերի պատճառով վաղաժամ ավարտում է իր ֆուտբոլային կարիերան:

Մարզչական կարիերա.

Մարզչական կարիերան սկսել է «Շտուտգարդի» երիտասարդական թիմում, ապա վերադարձել արդեն հարազատ դարձած «Աուգսբուր», սակայն այս անգամ որպես գլխավոր մարզիչ: 2009 թվականին տեղափոխվելով «Մայնց 04» Տուխելի կարիերան վերելք ապրեց: 2015 թվականին հանդիսանում է Դորտմունդի «Բորրուսիայի» գլխավոր մարզիչը:

Ինչքանո՞վ է համապատասխանում Բարսային.

Թոմաս Տուխելի մարզչական գաղափարները համապատասխանում են «կապտանռնագույնների» փիլիսոփայությանը: Տուխելը չի սիրում խաղալ պաշտպանական ֆուտբոլ, այլ ընդհակառակը, նույնիսկ դարպասապահը ժամանակ առ ժամաակ մասնակցում է գրոհներին իր կտրող փոխանցումներով:

Կարլոս Ունսուե.

Խուան Կարլոս Ունսուե: Իսպանացի նախկին դարպասապահ: Այժմ աշխատում է «Բարսելոնայում» որպես գլխավոր մարզչի օգնական:

ֆուտբոլային կարիերա.

Նա ֆուտբոլ սկսել է խաղալ իսպանական «Օսասունայում», ապա նրանով հետաքրքվել է կատալոնական «Բարսելոնան»՝ դիտարկելով որպես իր լեգենդար դարպասապահ Անտոնի Սուբիսարետային փոխարինող: Կատալոյիայից հեռանալուց հետո 7 տարի հանդես է եկել «Սևիլիայում»: 2003 թվականին «Օսասունայում» ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Մարզչական կարիերա.

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո վերադարձել է «Նոու Կամպ»՝ ստանձնելով դարպասապահների մարզչի պաշտոնը: Այդ ժամանակ նա աշխատում էր կատալոնացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: «Բարսայից» հետո տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Նումանսիա» իսպանական ակումբ, ապա վերադարձել է Լա Լիգա և աշխատել որպես «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական, իսկ 2014 թվականին վերադարձել է «Բարսելոնա»:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսային».

Բոլորին հայտնի է, որ այժմ Բարսայի ֆուտբոլիստների և Ունսուեի միջև ընդհարումների պակաս չկա: Կատալանների առաջատարներից մեկը՝ Նեյմարը չի ցանկանում տեսնել նրան ակումբում, իսկ Ալբան աջակցում է բրազիլացուն: Չնայած այդ խանգարող փաստերին՝ Ունսուեն լիովին համապատասխանում է «Բարսայի» հոգեբանությանը: Նա ծանոթ է ակումբի ենթակառուցվածքին և որ ամենակարևորն է՝ աշխատել է թոփ մակարդակի մասնագետների հետ՝ ինչպիսիք են Պեպն ու Լուչոն:

Նորայր Բաղդասարյան