Single Blog Title

This is a single blog caption

«Բարսայի»՝ 2017/2018 թթ. մրցաշրջանի հնարավոր մարզիչները. մաս 1

Բոլորս էլ գիտենք, որ Լուիս Էնրիկեն ամռանը լքելու է «Բարսելոնան» ևեւ այդ իսկ պատճառով կներկայացնենք այն մարզիչներին, ովքեր կարող են զբաղեցնել իսպանացու պաշտոնը և կփորձենք հասկանալ, թե ինչքանով են նրանք համապատասխանում կատալոնական գրանդին:

 

Էրռնեստո Վալվերդե. ՄՐՋՅՈՒՆԸ

 «Աթլետիկ Բիլբաո»

  Էռնեստո Վալվերդե Տեխեդոր: Իսպանացի մասնագետ, որը այժմ մարզում է Բիլբաոյի «Աթլետիկը»:

Խաղային կարիերա.

Էռնեստոն ֆուտբոլ սկսել է խաղալ վաղ տարիքից: Առաջին ակումբը եղել է իսպանական «Ալավեսը»: Լավ խաղային որակներ դրսևորելուց հետո նրանով սկսում է հետաքրքրվել կատալոնական «Էսպանյոլը»: Կատալոնյան ակումբից տեղափոխվում է Բիլբաոյի «Աթլետիկ» և այնտեղից վերադառնում Կատալոնիա, այս անգամ՝ «Բարսելոնա»: 2 տարի անցկացնելով «կապտանռնագույնների» կազմում՝ նվաճել է Գավաթակիրների գավաթը և Իսպանիայի գավաթը: 1997 թ. «Մալյորկայի» կազմում անցկացնում է իր վերջին հանդիպումը և անցնում մարզչական կարիերային:

Մարզչական կարիերա.

Վալվերդեն իր մարզչական կարիերան սկսել է Բիլաբոյի «Աթլետիկի» երիտասարդական թիմը մարզելով, իսկ 2006 թ. հրավեր է ստանում «Էսպանյոլից» և տեղափոխվում այնտեղ որպես գլխավոր մարզիչ: 2008 թ. հեռանում է Իսպանիայից և գնում հունական «Օլիմպիակոսը» մարզելու: Վալվերդեն Հունաստանի ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչն է եղել: 2009 թ. նրանով հետքրքրվում է «Վիլյառեալը» և իսպանացի մասնագետը կրկին վերադառնում է հայրենիք, սակայն «Դեղին սուզանավի» ղեկավարություն հեռացնում է Վալվերդեին 2010 թ.: 2 տարի հանգստից հետո կրկին անցնում է մարզչական աշխատանքի և մարզում է «Վալենսիան», սակայն «չղջիկների» հետ ոչ մի լուրջ հաջողություն չի ունենում: «Վալենսիայից» հետո վերադառնում է Բիլբաո և «աթլետներին» հասցնում չորորդ հորիզոնական, որը ակումբի համար մեծ ձեռքբերում էր:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսային».

Էռնեստոն որպես մարզիչ, ունի իր առանձին մարտավարությունը: Նա գիտի թե ում և երբ է կարելի դաշտ դուրս բերել և չի ստիպում պաշտպանին մնալ պաշտպանությունում, իսկ հարձակվողին՝ հարձակման գծում: Չհաշված այն գործոնը, որ Վալվերդեն խաղացել է կատալոնացիների կազմում, նա առանց այդ էլ համապատասխանում է թիմի ոճին և կարող է լավ լեզու գտնել ՄՍՆ-ի հետ:

Այս պահին իսպանացի մասնագետը ամենահնարավոր թեկնածուն է «կապտանռնագույնների» համար:

 

 Խորխե Սամպաոլի. ՊՐՈՖԵՍՈՐ

 Խորխե Սամպաոլի: Իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա չի ունեցել: Երիտասարդական տարիքում ստացավ վնասվածք: 2004 թ. իր առաջին ակումբի՝ պերուական «Կորոնել Բորոնեսիի» հետ մասնակցեց  Հարավամերիկյան գավաթի խաղարկությանը: Հետո նրա հետ պայմանագիր կնքեց նույն երկրի «Սպորինգ Կրիստալ»-ը: 2012 թ. Խորխեին հրավիրում են մարզելու Չիլիի ազգային հավաքականը և նա ընտրանու հետ դուրս է գալիս 2014 թ. Աշխարհի Առաջնության 1/8 եզրափակիչ, իսկ 2015 թ. հաղթում է Ամերիկայի գավաթը: 2016 թ. նրանով հետաքրքրվում է իսպանական «Սեւիլիան» և պայմանագիր կնքում նրա հետ:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսային».

Սամպաոլին ոչ մի կապ չի ունեցել կատալոնական ակումբի հետ, սակայն կարողանում է շատ լավ օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և մրցակցին իր սաներին է ներկայացնում  նրանց համար ավելի հասանելի ձևով: Մասնագետը հատկապես աչքի է ընկնում իր ստեղծած նոր տակտիկայով, որը առաջին անգամ օգտագործել է «Ունիվերսիդադ դե Չիլիում»:

Կիսապաշտպանությունում ֆուտբոլիստները կազմում են շեղանկյուն, իսկ հարձակման գծում խաղում են միանգամից 3 հարձակվող և շեղանկան գլխում կանգնած կիսապաշտպանը օգնում է կենտրոնական հարձակվողին խփել գոլեր: Չնայած այն բանին, որ դարպասապահի դիմաց կանգնած են լինում ընդամենը 3 պաշտպան, թիմի կիսապաշտպանությունը կարողանում է անմիջապես վերադառնալ պաշտպանություն և օգնել պաշտպաններին:

Նման տակտիկա օգտագոծում է նաև Լուչոն, սակայն թիմը չի կարողանում անհրաժեշտորեն կայուն գործել 3 պաշտպանով, այդ իսկ պատճառով թիմի մեխանիզմում երբեմն ցավալի «կոտրվածքներ» են առաջանում:

Ռոնալդ Կուման. ՀՐԹԻՌԸ

Խաղացողի կարիերան՝ «Գրոնինգեն»,«Այաքս», ՊՍՎ Էյնդհովեն, «Բարսելոնա»,«Ֆեյենորդ»… Հոլանդացին Բարսայում հայտնվեց թիմի՝ անցյալ դարավերջի աստեղային տարիներին և լեգենդար Կրուիֆի գլխավորած «Դրիմ-թիմի» անկյունաքարային օղակներից մեկն էր: Ֆուտբոլային աշխարհում Կումանը հայտնի է որպես ամենաարդյունավետ պաշտպան. իր անցկացրած 533 խաղերում խփել է 193 (!!!) գոլ: Նույնիսկ շատուշատ հարձակվողների համար նախանձելի ցուցանիշ:

1997թվականից անցել է մարզչական աշխատանքի: Ներկայումս մարզում է անգլիական «Էվերթոնը»:

Ինչքանո՞վ է համապատասխանում «Բարսային».

Բարսելոնայի սպորտային տնօրեն Ֆեռնանդեսը  հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը նախընտրում է Լուչոյի տեղում  տեսնել թիմին քաջածանոթ մասնագետի: Այս առումով հոլանդացին նախընտրելի է դառնում չիլիացուց, և նույնիսկ Վալվերդեից, քանի որ ոչ միայն երկար ժամանակ պաշտպանել է  ակումբի գույները պաշտպանական գծում, այլև  աշխատել է  որպես մարզչի օգնական Լուի վան Գալի օրոք (1998/2000 թթ..): Բացի դա՝ Ռոնալդը աշխատել է նաև «Վալենսիայում»՝ գլխավոր մարզչի կարգավիճակով, և նույնիսկ կարողացել է նվաճել արքայական գավաթը (2007թ.), այսինքն՝ Լա Լիգան նրա համար ոչ միայն ծանոթ է, այլև ինչ-որ չափով հարազատ:

Կումանը որպես մարզիչ միակն է, ում հաջողվել է ոչ միայն խաղալ, այլև գլխավորել հոլանդական երեք գրանդ ակումբները: Այստեղ արդյունքներն ավելի շոշափելի են՝ երեք չեմպիոնական տիտղոս՝ 2-ը «Այաքսի», 1-ը՝ ՊՍՎ-ի հետ: Դա նշանակում է՝ հոլանդացին կարողանում է լեզու գտնել աստեղային խաղացողների հետ, և հարմարեցնել նրանց իր պահանջներին: Միևնույն ժամանակ՝  հարցական է, թե նա որքանով կարող է դա իրականացնել Բարսայում, քանի որ, հարգելով հանդերձ հոլանդական թիմերին, նրանց կազմերը ոչ մի կերպ կատալոնական գրանդի կազմի հետ համեմատելի չեն:

Կումանի գլխավորած թիմերը ցուցադրում են իր ամպլուային նման ֆուտբոլ. մեծ ուժերով պաշտպանվում են (ինքը՝ մարզիչը, եղել է պաշտպան), սակայն միաժամանակ վառ խաղ են ցուցադրում հարձակման գծում: Գուցե եկե՞լ է Բարսան գերհարձակվողականից չափավոր պրագմատիզմին անցնելու ժամանակը: Այդ դեպքում՝ Կումանի նշանակումը տեղին է,բայց դժվար թե  ցանկալի լինի Բարսայի ավանդական խաղաոճը դավանողներին:

Նորայր Բաղդասարյան