Single Blog Title

This is a single blog caption

Բապտիստա. «Մեզ խնդրել էին չխախտել կանոնները Մեսսիի դեմ, այլապես նա կարթնանար»

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժուլիո Բապտիստան պատմել է Արգենտինայի հավաքականի հետ խաղերից ունեցած հիշողությունների մասին:

«Երբ մենք խաղում էինք Արգենտինայի հավաքականի հետ, մեզ խնդրում էին չխախտել կանոնները Մեսսիի հետ պայքարում, այլապես նա կարթնանար: Նույնը տեղին է ունենում նաև Նեյմարի պարագայում:

Երբ նա հարված է ստանում ոտքերին, սկսում է գործել մեծ ոգևորությամբ: Նեյմարն աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է»,- Բապտիստայի խոսքերն է մեջբերում Marca-ն: