Single Blog Title

This is a single blog caption

Ազարը համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է «Բարսելոնան» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Todomercadoweb-ը:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին և հայտնել, որ Ազարը պատրաստ է տեղափոխվել կատալոնական ակումբ:

«Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել Ազարի տրանսֆերը, քանի որ բելգիացուն ցանկանում է ձեռք բերել նաև Մադիդի «Ռեալը»: