Single Blog Title

This is a single blog caption

Ազար. ««Բարսելոնայի» հետ ոչ-ոքին վատ արդյունք է «Չելսիի» համար»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ տնային հանդիպումը։

«Մենք պետք է հաղթեինք այդ հանդիպումը։ Բայց երբ խաղում ես այդպիսի ակումբի դեմ, պետք է 100%-ով կենտրոցացած լինես։ Մենք մեկ անգամ սխալվեցինք, բայց եթե ավելի շատ գոլ խփեինք, այդ սխալն էական չէր լինի։

Այժմ ոչ-ոքին վատ արդյունք է մեզ համար, քանի որ հաջորդ հանդիպումը մեզ համար արտագնա է, իսկ «Բարսայի» հետ իր դաշտում շատ բարդ է խաղալը։

Պատասխան հանդիպումը պետք է անցկացնենք ավելի քան անթերի։ Մենք պիտի փորձենք գոլ բաց չթողնել, փոխարենը պետք է գոլ խփենք, եթե ուզում ենք մյուս փուլ անցնել»,- Ազարի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական էջը։

«Բարսդլոնա»-«Չելսի» հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին։